211652_close_icon
views-count5034 դիտում article-date 09:14 09-11-2021

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ԼՂ-ում հրադադարի տարեդարձի կապակցությամբ․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը  տարածել է հայտարարություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հռչակման մեկամյա տարեդարձի կապակցությամբ, ուր մասնավորապես ասված է.

«Այս շաբաթ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը ճանաչում են հրադադարի հռչակման մեկամյա տարեդարձը, որը վերջ դրեց Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև 44-օրյա ինտենսիվ մարտերին: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անցյալ տարի ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում վերադարձնել մնացած բոլոր կալանավորվածներին, ամբողջապես հաշվառել անհայտ կորածներին, թույլատրել տեղահանվածների կամավոր վերադարձը իրենց տները, իրականացնել հակամարտությունից տուժած տարածքների համապարփակ մարդասիրական ականազերծում և հասանալի դարձնել միջազգային մարդասիրական կազմակերպությունները կարիքավորների համար: Մենք նաև կոչ ենք անում հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները:

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը ներկայումս գտնվում է տարածաշրջանում՝ բոլոր երեք երկրների հետ երկկողմ բնույթի հարցեր քննարկելու և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել և ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հիմնախնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար»:

Աղղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

Նմանատիպ նյութեր