211652_close_icon
views-count87234 դիտում article-date 21:59 09-11-2021

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. ոստիկանության Մեծամորի բաժնի պետը Toyota-ով մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում շրջադարձ կատարող Volvo-ի հետնամասի մեջ, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս մխրճվել է Volvo ավտոքարշակ մանիպուլյատորի հետնամասի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Սամվել Խմելյանը Volvo-ի վարորդի և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը և վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մարտիրոսյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռեսո» և «Նաիրի» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Մինչ դեպքի վայրում փորձում էր զննություն կատարեր ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, մարզի դատախազի ցուցումով նախաքննությունը պետք է վարի Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժինը։ 

Այս պահին նշված քննչական բաժնից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խանոյանի գխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ն. Խանոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։

Գ. Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Toyota-ի վարորդը ոստիկանության Մեծամորի բաժնի պետն է։ Իսկ Volvo-ի վարորդը թույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել և մինչ փորձում էր ճանապարհը ազատեր, որպեսզի ընթանա դեպի Երևանի ուղղությամբ, Toyota-ն մխրճվել է նրա հետնամասի մեջ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր