211652_close_icon
views-count95016 դիտում article-date 19:56 10-11-2021

Երևանում վրաերթի են ենթարկվել 14-ամյա և 8-ամյա տղաներ. մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր», մեկն էլ՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, վրաերթի դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արման Ա-ն Պարոնյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ իր վարած ՎԱԶ 21074 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 14-ամյա Էբրաիմ Ռ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  հրշեջ-փրկարարների, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների օգնությամբ տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սուրեն Բալդրյանը և Սամսոն Աղեկյանը՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

***

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Կ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյուլիքեխվյան փողոցի 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 8-ամյա Սամվել Պ-ին։ 

Վրաերթի ենթարկված երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր