211652_close_icon
views-count1211 դիտում article-date 09:33 12-11-2021

ԱՄՆ-ի դերի կարևորությունը Ռուսաստանի ագրեսիայից Ուկրաինային պաշտպանելու հարցում․ «Ամերիկայի ձայն»

Ուկրաինան Խորհրդային Միությունից անկախանալուց երեսուն տարի անց էլ այսօր գտնվում է Ռուսաստանից սպառնացող վտանգի տակ, երբ երկու երկրների սահմանին է այսօր գտնվում ռուսական 90 հազարանոց բանակ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այս առումով չափազանց կարեւոր է ԱՄՆ-ի դերը, ասում են փորձագետները, որոնք հիշեցնում են Ռուսաստանին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից հղված խոսքերն այն մասին, թե «ԱՄՆ-ը մտահոգված է, որ Ռուսաստանը կարող է թույլ տալ լուրջ սխալ՝ փորձելով կրկնել այն, ինչ ձեռնարկել էր դեռևս 2014 թվականին, երբ ուժեր կուտակեց սահմանի երկայնքով ու ներխուժեց Ուկրաինայի տարածք»:

Վերլուծաբաններն ասում են, թե Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Կիեւի կավարտվի այն ժամանակ, երբ Ուկրաինան դառնա արեւմտյան կազմակերպությունների լիիրավ անդամ: Ուկրաինային ռուսական ագրեսիայից այժմ պաշտպանում են Ամերիկան եւ Արեւմուտքի մյուս երկրների աջակցությունը: Սակայն այստեղ Ռուսաստանը կիրառում է գազն ընդդեմ Ուկրաինայի եւ Եվրոպայի:

ԱՄՆ-ի խաղաղության հաստատության վերլուծաբան Ուիլյամ Թեյլորին շատ է մտահոգում Ռուսաստանից վերջերս հնչող այն խոսքերը, թե Ուկրաինան իրական պետություն չէ: «Այնպես որ»,- ասում է նա,- «շատ կարեւոր է, որ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները համակարգեն իրենց գործողությունները եւ կազմեն ծրագիր միմյանց միջեւ կապերն ավելի ամրապնդելու համար»:

Նա այս առումով հիշեցնում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքերի կարեւորությունը, երբ Ռուսաստանը վերջին անգամ զորքեր կուտակեց Ուկրաինայի հետ սահմանին: «Այդ հայտարարության արդյունքում էր, որ Պուտինը հետ քաշեց այդ ուժերի մեծ մասը սահմանից»,- ասում է նա ու նորից կրկնում Ռուսաստանից սպառնացող որեւէ ագրեսիայի դեմ Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի աջակցության կարեւորությունը:

Նմանատիպ նյութեր