3406 դիտում
12:36 12-11-2021
«Շտապօգնության մեքենաներն էս պահի դրությամբ Գորիսից չեն կարող գալ մեր գյուղ, ուզեն էլ՝ չեն կարող գալ». Բարձրավանի վարչական ղեկավար. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. Նոյեմբերի 10-ին, ժամը 24։00-ից սկսած՝ Գորիս-Կապան մայրուղու 21 կմ-անոց հատվածը վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին: Ամենաբարդը 3 գյուղերի՝ Բարձրավանի, Որոտանի եւ Շուռնուխի վիճակն է։
Բարձրավանի վարչական ղեկավար (Գորիս խոշորացված համայնքի կազմում) Օնիկ Ավագյանն ասաց, որ բնակիչների մոտ խուճապային տրամադրություն չկա, բայց ճանապարհի հետ կապված՝ խնդիրներ ունեն։ «Այլընտրանքային ճանապարհն էս պահի դրությամբ կառուցված չէ, ճիշտ է՝ շինարարությունն արվում է, 5 կմ հողային աշխատանքներ արել են, մի 5 կմ էլ դեռ կա, որ հասնեն գյուղ»: Այն Տաթեւ-Կապան ճանապարհի հետ է հատվելու։
Գորիսից Կապան առաջինը Որոտանն է, հետո՝ Թասի ոլորանները, բարձրանում ես, մինչեւ Շուռնուխ հասնելը՝ աջ կողմում, Բարձրավանն է։ Իրենց հատվածում չկա ադրբեջանական մաքսակետ, Որոտանի հատվածում է, Բարձրավանը հայտնվել է մաքսակետից դեպի Կապան հատվածում, այսինքն՝ կտրվել է կապը Գորիսի, ըստ այդմ՝ նաեւ Երեւանի հետ։
– Իսկ կոմունիկացիան այսօր ինչպե՞ս է ապահովվել ձեր գյուղի հետ, փոստային ծառայություն, խանութներին ապրանքների առաքում, կամ, ասենք, շտապօգնության մեքենա կարո՞ղ է գալ Բարձրավան։
– Շտապօգնության մեքենաներն էս պահի դրությամբ Գորիսից չեն կարող գալ մեր գյուղ, ուզեն էլ՝ չեն կարող գալ, որովհետեւ ճանապարհներն էն վիճակում չեն, որ կարողանան։ Եթե շտապօգնության մեքենա էլ գալու լինի, ստիպված պիտի ասենք, որ Կապանից միգուցե մոտենա․ Գորիսից հնարավոր չէ։
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
7265 դիտում
09:38 13-11-2021
Բարձրավանի ճամփին Սուրեն Պապիկյանը խրվել է ցեխի մեջ և չի կարողացել գյուղ հասնել․ «Հրապարակ»
4143 դիտում
17:54 12-06-2015
35-ամյա Արտակը ընկերոջ հետ Գորիսից բռնությամբ աղջիկ է փախցրել եւ տարել Գեղարքունիքի մարզի Չիլ գյուղ
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին