211652_close_icon
views-count1497 դիտում article-date 15:48 12-11-2021

Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում

Tert.am-ը գրում է. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 10-ին դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում:

Կենտրոնի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը իր խոսքում ընդգծել է Արցախի ժողովրդի դեմ կատարված ու կատարվող ադրբեջանական հանցագործությունների վրա միջազգային պատշաճ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ ներկայացնելով կենտրոնի կողմից սկսած փաստահավաք գործունեությունը: Նա նաև կարևորել է հակամարտության արդար ու արագ կարգավորումը՝ որպես տարածաշրջանի տևական խաղաղության հիմնաքար:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 2020թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների հիմնական տեսակներն ու որոշ օրինակներ՝ շեշտադրելով, որ Արցախի բնակչության իրավունքների մի շարք խախտումներ կրում են շարունակական բնույթ: Նա հատուկ ընդգծել է նոյեմբերի 8-ին Շուշիի մատույցներում տեղի ունեցած դաժան հանցագործությունը, որի հետևանքով սպանվել է մեկ և վիրավորվել երեք քաղաքացիական անձ:

Պետնախարարը նշել է Արցախի միջազգային ընդգրկվածության կարևորությունը հակամարտության կարգավորման ու արցախցիների իրավունքների պաշտպանության գործում:

Նմանատիպ նյութեր