211652_close_icon
views-count56293 դիտում article-date 18:22 13-11-2021

Քեզ բացակա չենք դնի. Երևանում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 20-ամյա Դանիել Դանիելյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաղբյուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երևանում՝ Շահումյան 17 փողոցի 140/10 տան հարևանությամբ տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Դանիել Դանիելյանի հիշատակին նվիրված խաչքարի օծման և հուշաղբյուրի բացման արարողությունը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում նահատակված լեգենդ դարձած բոլոր հերոսների հիշատակը, ապա խաչքարի վրայից հերոսի քույրերը իջեցրեցին սպիտակ սավանը ու Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ծիսակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանի կողմից Տերունական աղոթքը հնչեցնելուց հետո կատարվեց խաչքարի օծումը:
 
Խաչքարը ջրով և գինով լվացեց հերոսի հայրը:
 
Այնուհետև ներկաները ծաղիկներ խոնարհեցին և ունկնդրեցին կենդանի կատարման երգեր:

Գեղեցիկ կատարումով հանդես եկան  ARMENIAN DRUM BAND-ը  (Արմենիա դհոլահարների համույթ),  որի սան է եղել լեգենդ դարձած  Դանիելը:
 
Խաչքար-հուշաղբյուրի բացմանը ներկա էին հերոսի ծնողները, հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները:
 
Ներկաները նաև դիտեցին Դ. Դանիելյանի կյանքի վերաբերյալ տեսանյութեր:
 
Դանիել Դանիելյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 18-ին, Երևանում։ 2006-2015թթ. սովորել է Դավիթ Հովսեփյանի անվան հ.191 հիմնական դպրոցում: 2015-2018թթ. սովորել է Գալուստ Գյուլբենկյանի անվան հ.190 ավագ դպրոցում։ 2019թ. զորակոչվել է բանակ ԼՂՀ, ծառայել է Թալիշում:

Դանիելը շատ պայծառ տղա էր: Դանիելը այն տեսակն էր, ով պարզապես սիրում էր ապրել: Շուտ էր ճանաչում մարդկանց տեսակը։ Շատ զսպված էր։ Ոտքից գլուխ արվեստի կերտվածք էր: Ինչ դժվար իրավիճակում էլ հայտնվեր, հաղթահարում էր ու ինքնուրույն փորձում լուծումներ գտնել: Շատերի համար օրինակ էր: Բեմն ու դիմախաղերը իր տարերքն էր: Կրկնօրինակում էր մարդկանց վարպետորեն: Րոպեների ընթացքում կարողանում էր ժեստերով արտահայտել մարդկային բոլոր հույզերը: Իր գլխավոր նախասիրություններից են եղել պարը և ֆոտոմոդելինգը: Պարում էր ու իրեն պարուսույց անհրաժեշտ չէր:

Նա ուրախության խորհրդանիշն էր, իրեն երբեք չէիր տեսնի տխուր: Միշտ ժպտում էր ու փորձում շրջապատին լավ տրամադրություն փոխանցել:

2007-2012թթ զբաղվել է ֆուտբոլով՝ լինելով դարպասապահ: 2017թ ավարտել է վեց ամսյա դերասանական դասընթացների կուրսը «Գլոբ պրոգրես» պրոդյուսերական կենտրոնում և սկսել իր առաջին քայլերը թատերական ասպարեզում՝ նկարահանվելով տարբեր սիթքոմների մեջ։ Որոշել էր ծառայությունից հետո ավելի զարգացնել իր տաղանդները և բարձրագույն կրթություն ստանար։

Բնությունը Դանիելին ստեղծել էր ամենաանաղարտ ձևով, Նրա մաքուր հոգին և գերազանց վարքը խորը հետք է թողել ինչպես իրենց դասարանում, այնպես էլ իրեն շրջապատող մարդկանց կյանքում: Սիրում էր տարբերվել իր ոճով և մտածելակերպով:

Հիշում եմ` իր վերջին զանգի միջոցառմանը, երբ իր դասարանը որոշել էր ամբողջությամբ միանման հագնվեր, Դանիելը որոշեց տարբերվել` հագնելով սև գույնի վերնաշապիկ ու գլխարկ :Այդ օրը բոլորի մեջ տպավորվեց որպես ` «Ցիլոյով Տղա»: Իրեն շատ էին սիրում բոլորը, նրանից Լույս էր բխում: Դանիելը ուներ նաև վառ ռեժիսորական միտք, որի շնորհիվ իրեն փորձեց օպերատրական ոլորտում՝ հետաքրքրվելով մոնտաժային ծրագրերով: Սկզբում եղել է օպերատրի օգնական, շարունակելով հոր մասնագիտությունը ՝աստիճանաբար անցել աշխատանքի:

Զորակոչը սկսվեց: 2019 թ. հունվարի 9ին Դանիելը զորակոչվեց բանակ։ Միշտ ասում էր . «Շուտ գնամ ,որ շուտ գամ: Ղարաբաղ գնալուց առաջ քրոջը տեսազանգով ասել էր. «Սուս ջան ամեն ինչ լավա, Ղարաբաղ եմ քաշել։ Ձեզ Լավ կնայեք։ Ծառայության անցավ Մադաղիսում, 6 ամիս անց տեղափոխվեց ամենադիտարկվող վայրերից մեկը՝ Թալիշ։ Ծառայակից ընկերները իրեն հիշում են միշտ ուրախ ու պոզիտիվ:

Պատերազմի առաջին օրն էր: Վաղ առավոտ զանգել էր մայրիկին։ Խոսում էր այնպես կարծես ոչինչ չի սկսվել։ Զանգից հետո տանեցիներն հանպատրաստից իմացան, որ պատերազմ է սկսվել:

Պատերազմի առաջին օրերին,Թալիշի պաշտպանության ժամանակ 82մմ մինամյոտով, 60 և ավելի հարված է ուղղել թշնամու կողմ, որպեսզի կարողանա կանխել թշնամու առաջխաղացումը մինչ իր մարտական ընկերներինgjhjhhjj կկարողանան դուրս բերել։ 3 օր շրջափակման մեջ են հայտնվել Մադաղիսում։ Փրկվելով շրջափակումից զանգել է տուն և ուրախ հայտնել, որ ողջ է մնացել: Դանիելն ու իր մարտընկերները մոտ 80 կմ վազելով հասել էին «Եղնիկների» անտառներ։

Մոտ մեկ շաբաթ այնտեղ են եղել՝ առանց հաց ու ջրի: Կապ հաստատելով տղաների հետ՝ նրանց գտել էին և տեղափոխել Ալաշան: Հոկտեմբերի 13-ին հրաման է գալիս բարձրանալ Մադաղիսի․․․ × մարտական դիրք որտեղ Առավոտյան թշնամին ամբողջ թափով վերսկսել էր հարձակումը՝ Ամեն տեսակի արգելված զենքերի տեղատարափով: Քաջատեղյակ լինելով այս ամենի մասին , տղաներին բարձրացնում են դիրք: Սկսվում է կյանքի ու մահվան դաժան կռիվ։ Վերջին զանգը եղավ այդ օրը մինչ այնտեղ գնալը. «Մամ, հետ են տանում ՝ Մադաղիսը ետ վերցնելու, որ չզանգեմ չանհանգստանաք:

Դանիելը գիտակցում էր, որ այլևս ետ չի գալու, և մոր հարցին՝ թե հնարավոր չի՞ չգնաք, նա պատասխանեց. «Փախնողներ կա՛ն , բայց ես փախնող տղերքից չեմ: Հետո լռություն էր: Ընկան տղեքը ,այլևս հնարավոր չէր դիմակայել, բայց կյանքի գնով կանգուն մնաց Մադաղիս-Մարտակերտի միջանկյալ դիրքը ×ը: Չափազանց կարևոր դիրք էր և չափազանց թանգ գին տվեցինք մենք դրա համար։ Այդ գինը մեր թանգ տղաների արյունն էր, նրանց կիսատ մնացած կյանքը ,նրանց անկատար մնացած երազանքները։

Նոյեմբերի 3-ին քրոջ նվիրած նոթատետրը Դանիելից ավելի շուտ վերադարձավ տուն։ Հողոտ ու փոշոտ հասավ մոր ձեռքերի մեջ։Նոթատետրի մեջ միայն թվեր էին , հաշված օրեր, ջնջումներ: Դանիելին գտել էին միայնակ ՝ հողերի մեջ կիսով չափ թաղված, խաչը վզին, իսկ ձեռքի ժամացույցն էլ պայթյունից կանգ էր առել: Զոհվելուց քսան օր անց ՝ երկար փնտրտուքից հետո, մի հետախույզ էր գտել նրան ու նոթատետրում քրոջ գրությունը տեսնելով ՝ հասկացել , որ նահատակը հայ զինվոր է:

Հոկտեմբերի 13-ին Մադաղիս-Մարտակերտ միջանկյալ դիրքում տեղի ունեցող թեժ մարտերի հռթիրակոծությունից հերոսաբար ընկնում է Դանիել Դանիելյանը՝ թողնելով իր հզոր անունը, դրական հուշերն ու իր սերը ընտանիքին։ Սխրանքի պահը ավելի թանկ է, քան հավերժական գոյությունը․․․

Հավերժ փառք երկինքն ընտրած տղաներին, երանի երկնքին, որ Ձեզ ունեն։

Դանիելը ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» ԿՐԾՔԱՆՇԱՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐ-ՄԱՐԶԻԿ» ԿՐԾՔԱՆՇԱՆ «ՔԱՋԱՐԻ ՄԱՐՏԻԿ» ԿՐԾՔԱՆՇԱՆ ՀՀ ԶՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ 3-ՐԴ ԿԱՐԳԻ ԿՐԾՔԱՆՇԱՆ Հետմահուարժանացել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» «6-րդ ՊՇ ԱՆՁՆՈՒՐԱՑ ՊԱՇՏՊԱՆ» ՄԵԴԱԼՆԵՐԻՆ


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 487+
487+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր