211652_close_icon
views-count4008 դիտում article-date 12:51 15-11-2021

Այս դավադիր գործարքի հետեւանքով հանձնվում են մարտական դիրքեր, Հայաստանը շրջափակվում է թշնամու զորքերով, պատանդ են դառնում սահմանամերձ գյուղեր. ԱԺԲ

Երբ ակնհայտ դարձավ, որ Արեւմուտքը ռազմավարական զսպմամբ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ դաշինքին թույլ չի տալիս Հայաստանին դե յուրե պարտադրել սովետական սահմանների ճանաչում, Արցախի օտարում եւ միջանցքներ, վերջինս հընթացս փոխեց իր մարտավարությունը։

Օգտվելով այն հանգամանքից, որ Արեւմուտքի ուշադրությունը բեւեռված է Եվրոպայի արեւելյան սահմանին Ռուսաստանի եւ Թուրքիայի ստեղծած մարտահրավերներին, եռյակ դաշինքը փորձում է այդ ամենին հասնել դե ֆակտո` Հայաստանի ճանապարհներին մաքսակետերի տեղակայմամբ, ռազմական ներխուժումներով եւ այլ ուժային գործողություններով։

Պաշտոնական Երեւանը, բնականաբար, սպասարկում է եռյակ դաշինքի այս պլանը` դրան ծառայեցնելով նաեւ ՏԻՄ ընտրությունների խեղկատակ բեմականացումը` որպես հանցակից ունենալով խորհրդարանական եւ որոշ  արտախորհրդարանական ուժերին։ Այս դավադիր գործարքի հետեւանքով հանձնվում են մարտական դիրքեր, վերջնականորեն բարոյալքվում է Հայկական բանակը, Հայաստանը կորցնում է միջպետական ճանապարհներ եւ շրջափակվում թշնամու զորքերով, պատանդ են դառնում սահմանամերձ գյուղեր։

Այլեւս օրհասական է դավաճանական ռեժիմի հեռացումը եւ ազգային ժամանակավոր կառավարության ստեղծումը։ Ժամ առաջ աղետի դեմն առնելու համար հայ ժողովրդին` ներառյալ մինչ օրս նախկիններին կամ ներկաներին աջակցած մեր քույրերին ու եղբայրներին, կոչ ենք անում առանց հապաղելու միանալ Ազգային-ժողովրդավարական բեւեռի գլխավորած ազգային-ազատագրական վերկուսակցական պայքարին։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ

Նմանատիպ նյութեր