211652_close_icon
views-count2340 դիտում article-date 12:45 16-11-2021

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:

Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ- ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին:

ՀՀ ԱԽ գրասենյակ

Նմանատիպ նյութեր