211652_close_icon
views-count18475 դիտում article-date 09:55 22-11-2021

Ձեզ բացակա չենք դնի. Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած լեռնանիստցիների հիշատակը հավերժացնող հուշակոթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, Կոտայքի մարզի Լենռնանիստ  գյուղում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած լեռնանիստցի զոհված  հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն տեղադրվել է գյուղի սկզբնամասում:

Միջոցառմանը ներկա էին զոհվածների հարազատները, բարեկամները,  ընկերները, այդ թվում՝ զինակից:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից  զինվորական կարգի համաձայն տեղի ունեցավ բացումը:

Սպիտակ սավանը հսկայական հուշակոթողի վրայից իջեցրեցին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետն ու Լեռնանիստ համայնքի ղեկավարը:
Ապա հոգևոր հովվի կողմից օծվեց այն, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին:

Միջոցառման ժամանակ իրենց գեղեցիկ կատարմամբ հանդես եկան լեռնանիստցի 2 բնակիչ:

Մարզպետի կողմից շնորհակալագրերի արժանացան Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան  44-օրյա պատերազմներում նահատակված  ու լեգենդ դարձած հերոսների  հարազատները:

Ներկա էին նաև հուշահամալիրի կառուցման գաղափարի հեղինակներն ու հովանավորները՝ Մասիս Եղիազարյանն ու Երեմ Հակոբյանը:

Ֆոտոլրագրողի  հետ զրույցում նահատակված, լեգենդ դարձած հերոս զինվորների հարազատներն ասում էին. «Մենք գիտենք, որ Արցախյան  3 պատերազմներում էլ հայ զինվորը չի պարտվել, նրանք մինչև կյանքի վերջ թշնամու դեմ մարտնչել են հանուն հայրենիքի: Նրանց  շնոհիվ է, որ Հայաստանն ու Արցախը, ճիշտ է, մի քիչ վիրավոր, բայց՝ կա, ու մենք պարտավոր ենք միշտ վառ պահել նրանց հիշատակը և այդ հիշատակը  պահելու համար մենք ամեն օր անուն առ անուն պետք է հիշենք բոլորին: Հիշելու մեջ է մտնում նաև նման խաչքարեր, հուշակոթողներ տեղադրելը:

Ուզում ենք մեր երախտիքի խոսքն ուղղել գաղափարի հեղինակներին, հովանավորներին, ողջ գյուղին, քանի որ առանց մեր համագյուղացիների միահամուռ ջանքերի այն հնարավոր չէր լինի կառուցել:

Մեր գյուղացիները կարելի է  ասել  24 ժամ շարունակ աշխատում էին հուշակոթողի կառուցման համար ու նրանց ու հովանավորների շնորհիվ այս վայրը դարձել է սրբատեղի: Ամեն անգամ թե՛ մենք, թե՛ գյուղ եկած հյուրերը ծաղիկներ ենք խոնարհելու հուշակոթողի առջև ու ի լուր աշխարհի ասելու ենք՝  Ձեզ բացակա չենք դնի»:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 619+
619+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր