211652_close_icon
views-count2530 դիտում article-date 20:43 24-11-2021

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է «Ազատագրական շարժման» ներկայացրած պահանջներին

Այսօր աշխատանքային հանդիպում է կայացել Ազատագրական շարժմանը միացած Կարին Տոնոյանի, Արա Զոհրաբյանի հետ, քննարկվել շարժման նպատակն ու խնդիրները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, կարևորելով Շարժման ծավալած ազգանվեր գործունեությունը, առաջ քաշված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը` միանում է առաջ քաշված  պահանջներին`

 - Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային  ամբողջականությունը»,- նշված է հաղորդագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր