211652_close_icon
views-count1377 դիտում article-date 21:39 26-11-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ գեոդեզիայի, քարտեզագրության և հողաշինարարության խնդիրների

Նոյեմբերի 25-ին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում՝ ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ, ՏՄ գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության պետ Նորայր Դանիելյանի, վարչության աշխատակիցների, «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» հ/կ նախագահ Արայիկ Հակոբյանի և խորհրդի մյուս անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում։

Հանդիպմանը ՔՏՀԱՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանը ներկայացրեց գեոդեզիայի և հողօգտագործման ոլորտում պետական գերատեսչության կողմից մասնագիտական գործունեության ընթացում ի հայտ եկած մի շարք կարևոր հարցեր և խնդիրներ, այդ թվում՝ օրենսդրական, որոնք պահանջում են հրատապ լուծում։

ՏՄ ղեկավարն  ընդգծեց, որ շահագրգիռ հասարակական միավորումների հետ նմանատիպ փոխշահավետ քննարկումների ու երկխոսության արդյունքում հնարավոր կլինի հնարավորինս արագ կարգավորել ոլորտային բազմաթիվ խնդիրներ։ 

Նա նշեց, որ այդ առումով կառուցողական համագործակցություն կա Տեսչական մարմնի և շահագրգիռ պետական այլ կառույցների հետ։ 

Հասարակական կազմակերպության նախագահ Արայիկ Հակոբյանն իր հերթին կարևորեց մասնագիտական գործունեության ապահովագրման ինստիտուտի ներդրումը, ինչպես նաև հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությունը փոխելու գործընթացում  համընդհանուր  մոտեցման ու օրինակելի ձևի առկայությունը։

Հանդիպմանը ՏՄ ղեկավարը անհրաժեշտ համարեց ոլորտային բարեփոխումների իրականացման և պարբերաբար մասնագիտական վերապատրաստումների անցկացման հարցը։ 

Գեոդեզիստների  և հողաշինարարների համահայկական միության ներկայացուցիչների հետ մանրամասն քննարկվեց ոլորտային օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության հարցը, ինչի արդյունքում կկարգավորվեն ոլորտային մի շարք բացեր, և փոփոխության արդյունքում ավելի արդյունավետ կդառնան ՏՄ-ի կողմից ստուգումների անցկացմումն ու պատասխանատվության խիստ միջոցների կիրառումը։ 

Հասարարակական կազմակերպության խորհրդի անդամների կողմից ևս կարևորվեց ոլորտային օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը։

Նրանք հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ մի շարք օրենսդրական փոփոխությունների, նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացում՝ որպես շահագրգիռ կողմ ներգրավվելու վերաբերյալ։ 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նման աշխատանքային երկխոսությունը դարձնել շարունակական։

Նմանատիպ նյութեր