211652_close_icon
views-count72677 դիտում article-date 17:52 27-11-2021

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. «կարաս» տեսակի հարյուր հազարավոր ձկներ սատկել են. արդյո՞ք շրջակա միջավայրի նախարարն ու մարզպետը տեղյակ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող Շենիկ ջրատարի ջրի դատարկման հետևանքով հարյուր հազարավոր «կարաս» տեսակի ձկները հայտնվել են ոչնչացման եզրին:
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ջրատարի մոտ հավաքվածներն ասում էին. «Վինտիլի կոտրման հետևանքով ջուրը մի քանի օրում լրիվ ցամաքեց: Եվ դրա պատճառով կարասները հայտնվեցին ջրից դուրս: Առանց չափազանցության, 1-2 կիլոմետր սատկած ձուկ է թափված:
 
Եթե կարճ ժամանակում շրջակա միջավայրի նախարարությունն ու Արագածոտնի մարզպետարանը միջոցներ չձեռնարկեն, ապա թե ջրատարի, թե ձկների վրա պետք է խաչ քաշենք»:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր