211652_close_icon
views-count1743 դիտում article-date 21:05 29-11-2021

Շվեյցարիայում կայանալիք ձմեռային ունիվերսիադան չեղարկվեց կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի պատճառով

2021թ. դեկտեմբերի 11 -21 –ը Շվեյցարիայի Լյուցեռնում  կայանալիք  ձմեռային ունիվերսիադան չեղարկվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի պատճառով:  Այս մասին հայտնում  են  կազմկոմիտեից։ Որոշումն ընդունել են Լյուցեռնի և  FISU -ի  ղեկավարները:

Չեղարկման առթիվ տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ  նոր շտամի  հայտնաբերումը մտահոգիչ է համարում առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:  Վիրուսի նոր տարբերակի տարածումը կանխելու և այն դանդաղեցնելու համար Շվեյցարիան հայտարարել է մուտքի սահմանափակումների մասին: Այս պահանջները անհնարին  է դարձնում հյուրընկալել 2021թ.  ձմեռային ունիվերսիադան...

Նմանատիպ նյութեր