211652_close_icon
views-count1247 դիտում article-date 17:13 02-12-2021

Ստուգման ենթակա է սննդի շղթայում գործունեություն իրականացնող 945 կազմակերպություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը հաստատել է ՍԱՏՄ 2022 թվականի ստուգումների ծրագիրը, որում ընդգրկված ընկերությունները 945-ն են:

Այն հրապարակված է ՍԱՏՄ պաշտոնական snund.am կայքում, հետևյալ հղումով՝ https://snund.am/?p=14154

Համաձայն «ստուգումների կազմակերպման եվ անցկացման մասին» ՀՀ օրենքի,  տեսչական մարմինը հնարավորություն ունի ստուգումներ իրականացնել նաև ՀՀ վարչապետից ստացած հանձնարարականի, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացված դիմումների, պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրավոր տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:

 
 
 

Նմանատիպ նյութեր