211652_close_icon
views-count1987 դիտում article-date 20:55 03-12-2021

Ճապոնիան նախատեսվածից քիչ է ծախսել «Տոկիո-2020» օլիմպիական խաղերում

Ճապոնիան նախատեսվածից քիչ է ծախսել <<  Տոկիո – 2020 >>   օլիմպիական խաղերում : Այս մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը:

Նախատեսված 1,644 տրլն իենի (14,55 մլրդ դոլար) փոխարեն փաստացի ծախսվել է ընդամենը 1,5 տրլն իեն (13,27 մլրդ դոլար)։ Դա հիմնականում պայմանավորված է խաղերի  մրցումային ծրագրից դուրս, կորոնավիրուսի պատճառով այլ  միջոցառումներ չանցկացնելու հանգամանքով:

Կազմկոմիտեն առաջիկայում կհրապարակի  պաշտոնական տվյալները:   

Օլիմպիական խաղերը  անցկացվել են արտակարգ  ռեժիմով: Այնուամենայնիվ,  մարզաձևերի քանակի առումով  Տոկիոյի ստուգատեսը ամենամասշտաբայինն է  եղել. 33 մարզաձև,  339 մրցաձև: Ամառային մարզահանդեսին  մասնակցել են շուրջ 19 հազար մարզիկներ և 41 հազար ուղեկցող անձինք ու  պատվիրակություններ: 

Օլիմպիական խաղերի  750 մրցումներից 724 – ը տեղի են ունեցել առանց հանդիսականի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր