211652_close_icon
views-count1944 դիտում article-date 14:10 05-12-2021

«ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել են ՀՀ և ՌԴ էկոնոմիկայի նախարարները

ՀՀ էկոնոմիկայի  նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել էին ԱՄԷ՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերին մասնակցելու։

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի տաղավարում կայացել է նախարար Քերոբյանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի ևս։

Նմանատիպ նյութեր