45063 դիտում
09:57 07-12-2021
Ավտովթար Վայոց Ձորի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:40–ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 26-ամյա Արթուր Առաքելյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2.2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 46-ամյա Անահիտ Շաբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվ ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվ են գործել նաև Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վատի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները մայր ու որդի են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+