211652_close_icon
views-count35912 դիտում article-date 11:32 08-12-2021

Արտակարգ դեպք Երևանում. բախվել են BMW-ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է. մոպեդավարը, ով տեղափոխվել է հիվանդանոց, գլխով հարվածել է BMW-ի հետնամասի ապակուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին,  ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50 –ի սահմաններում Ռուբինյանց  20 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 41-ամյա Արտաշես Զ.-ի վարած BMW մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ,  26-ամյա Մայիս Ս.-ի վարած մոպեդը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի  տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար  Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ   Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր