211652_close_icon
views-count7354 դիտում article-date 21:16 08-12-2021

Ալեն Սիմոնյանը հանդիպում է գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ. News.am

Ազգային ժողովում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ գերիների ու անհետ կորածների հարազատների հանդիպումը, որին մասնակցում է հարազատներից 10 հոգի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ գերիների եւ անհետ կորածների հարազատներն այսօր առավոտյան Ազգային ժողովի մուտքի մոտ էին հավաքվել եւ սպասում էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նրա մասնակցությամբ նախօրեին տեսանյութ էր հայտնվել համացանցում, որտեղ Ալեն Սիմոնյանն ասում էր, թե գերիներն իր համար չկան, նրանք զենքը դրել, փախել ու գերության մեջ են հայտնվել։ 

Մի քանի ժամ Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի մուտքի մոտ սպասելուց հետո, գերիների եւ անհետ կորածների հարազատները որոշեցին փակել Բաղրամյան պողոտան, պահանջելով՝ Ալեն Սիմոնյանին իջնել իրենց մոտ։ Լրատվամիջոցների հետ զրույցում նրանք պատմել էին, որ ԱԺ ընդունարանում իրենց ասել են, թե միայն  երկու հոգու կընդունեն, ինչին դեմ էին եղել գերիների եւ անհետ կորածների հարազատները ու որոշել էին փակել Բաղրամյան պողոտան։

Կարճ ժամանակ անց ոստիկանները բացեցին ճանապարհը, ապա ԱԺ–ում սկսվեց Կառավարության հետ հարցուպատասխանը, որից հետո միայն ԱԺ նախագահն ընդունեց գերիների եւ անհետ կորածների հարազատներին։

Նմանատիպ նյութեր