211652_close_icon
views-count1658 դիտում article-date 18:48 10-12-2021

«Աշխատանքում ի հայտ են եկել նաև որոշակի խնդիրներ». Փաշինյանը ներկայացրել է ՊՎԾ նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Տիգրան Ուլիխանյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Ռոմանոս Պետրոսյանին՝ նշելով, որ ՊՎԾ-ն կառավարման համակարգի կարևոր օղակներից և գործիքներից է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: «Ծառայությունը պետական կառավարման համակարգում վերջին երեք տարիներին որպես այդպիսին գոյություն ունի, և դեռ պետք է կայացման բավական ճանապարհ անցնի: Բայց պետք է արձանագրել նաև, որ այս ընթացքում կառույցը կայացման բավականին լավ ուղի է անցել: Իհարկե, աշխատանքում ի հայտ են եկել նաև որոշակի խնդիրներ, և այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել»,-ասել է վարչապետը:


Տիգրան Ուլիխանյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում ցուցաբերած վստահության համար և աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար: «Հաջողություն եմ մաղթում ձեզ պարոն Պետրոսյանի գլխավորությամբ, որպես ՀՀ վարչապետին ենթակա կարևորագույն մարմին, ձեր ծառայությունը լավագույն իրականացնելու գործում»:

Ռոմանոս Պետրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման բարձր վստահության համար. «Վստահեցնում եմ, որ նոր եռանդով, նոր նվիրումով ողջ ներուժս ներդնելու եմ Պետական վերահսկողական ծառայության ինստիտուցիոնալ դերի բարձրացման համար: Ամենակարճ ժամկետներում ՊՎԾ-ում պետք է բոլորս ականատես լինենք խորքային բարեփոխումների, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրագործմանը»:

Նմանատիպ նյութեր