45827 դիտում
13:30 14-12-2021
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. UAZ Pickup–ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը10:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև 2 հրշեջ–փրկարար Աղվանու հենակետից:
Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել «Էկոբիլդինգ» ընկերությանը պատկանող UAZ Pickup մակնիշի ավտոմեքենայում:
Այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը և ճանապարհային ոստիկանանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
49359 դիտում
14:39 08-06-2022
Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. UAZ Hunter-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)