211652_close_icon
views-count86511 դիտում article-date 12:32 15-12-2021

ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամաններով Սիսիանը ունի նոր ոստիկանապետ, Կոտայքի մարզն էլ՝ նոր վարչության պետի ծառայության գծով տեղակալ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին , ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով  ոստիկանության գնդապետ  Դավիթ Պետրոսյանը նշանակվել է ոստիկանության Սիսիանի  բաժնի պետ:

Մինչ այդ ՀՀ ոստիկանապետի հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Սիսիանի բաժնի նախկին պետը:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Գևորգ Զաքարյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ:

Դ. Պետրոսյանը ոստիկանության համակարգում համարվում է ամենապրոֆեսիոնալ ու օպերատիվ  կադրերից ու նախկինում՝ որ բաժիններում էլ որ աշխատել է, տվյալ բաժնում հանցագործությունների  նախականխման ու բացահայտման ցուցանիշները միշտ եղել են բարձր:

Իսկ Գ. Զաքարյանը նախկին  «հրեշտակների ջոկատից»  է եղել, գործընկերների շրջապատում էլ համարվում է «խաղաղության աղավնի»:

 ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն է
 



ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Գևորգ Զաքարյանն է


 

Նմանատիպ նյութեր