211652_close_icon
views-count1517 դիտում article-date 23:16 15-12-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտի կարգադրագրի պահանջները չկատարելու համար տուգանել է տնտեսավարողին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժինը 2021թ․ վերստուգում է իրականացրել Աշտարակ-Էջմիածնի խճուղի հասցեում գտնվող «Սլոբեր» ՍՊ ընկերությանը նկատմամբ։

Արդյունքում հայտնաբերվել է, որ ընկերությունը չի կատարել Տեսչական մարմնի կողմից 25․09․2020թ․ տրված էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտին առնչվող կարգադրագրի պահանջները։ 
Ուստի, հիմք ընդունելով և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ հոդվածով, այն է՝ Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաև այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելու համար սահմանված է տուգանք՝ քաղաքացիների համար՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի, իսկ պաշտոնատար անձանց համար՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, 2321-րդ, 281-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին կետով «Սլոբեր» ՍՊ ընկերության տնօրեն Հ․ Ավագյանը Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում իրավական ակտերի պահանջները չկատարելու  համար  ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։

Նմանատիպ նյութեր