1076 դիտում
09:49 21-12-2021
Կհանդիպե՞ն ևս մեկ անգամ. եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն ամփոփիչ բնույթ է կրելու․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բրյուսել յան հանդիպումը կարող է այս տարվա մեջ վերջինը չլինել։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածության համաձայն՝ չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս տարի հանդիպեն ևս մեկ անգամ, ի դեպ՝ դարձյալ ՌԴ-ում։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն ամփոփիչ բնույթ է կրելու։
Նախնական տեղեկության համաձայն, նոր հանդիպումը լինելու է ընդլայնված կազմով. պետությունների ղեկավարներից բացի, մասնակցելու են նաև եռակողմ հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները և արտաքին գործերի նախարարները։
Չնայած հանդիպման հետ կապված դեռևս ոչ մի պաշտոնական ակնարկ չկա, սակայն չի բացառվում, որ դրա մասին հայտարարվի հանդիպումից ընդամենը մեկ-երկու օր առաջ՝ ավելորդ շահարկումներից ու հարցադրումներից խուսափելու համար, առավել ևս, որ մեր աղբյուրի փոխանցմամբ, բոլոր դետալները դեռևս ճշգրտված չեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
928 դիտում
08:11 20-08-2024
Աշնանը Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպե՞ն. «Փաստ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»