76485 դիտում
14:32 21-12-2021
Խոշոր հրդեհ «Հրազդան» բժշկական կենտրոնի բակում. վերակենդանացման բաժանմունքի ռեանիմատոլոգի ավտոմեքենան վերածվեց մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Հրազդան» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Հրազդանի հրշեջ-փրակարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները հիվանդանոցի աշխատակիցների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչների հետ մարել են Kia Optima մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ, սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն, որ կարողանան հրշեջները աշխատել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Աշոտ Գալստյանին, ով աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես ռեանիմատոլոգ:
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ ՀՀ ԱԻՆ-ում էլ նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
46031 դիտում
13:23 27-05-2016
Հրազդան քաղաքում «Գազ 24»-ը վայրկյանների ընթացքում վերածվեց մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
16729 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ