38897 դիտում
10:42 22-12-2021
Ճանապարհի մերկասառույցի պատճառով 57-ամյա վարորդը Dodge-ով Գեղարքունիքի մարզում գլխիվայր հայտնվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 57-ամյա Ղարիբ Ա.-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ղարիբ Ա.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+