211652_close_icon
views-count2335 դիտում article-date 20:45 23-12-2021

Չպետք է ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին. ՍԴ–ն հակասահմանադրական ճանաչեց որոշումը. armeniasputnik.am

««ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր»,– որոշումը հրապարակելիս հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, հայտնում է armeniasputnik.am-ը։

Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը, ՍԴ որոշման համաձայն, «դուրս է առողջապահության նախարարի իրավասության սահմաններից»։

ՍԴ որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նմանատիպ նյութեր