211652_close_icon
views-count1326 դիտում article-date 14:47 25-12-2021

«Ուրախ ենք, որ այս համերգով կարողացանք ոգեւորել, համախմբել եւ փոքր-ինչ ամոքել մեր հարենակիցներին»․ «Երեք տենոր» մեծ գալա-համերգը ցնցել է հանդիսատեսին

Դեկտեմբերի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երեք տենոր» մեծ գալա-համերգով հանդես եկան միջազգային ճանաչում ունեցող հայ օպերային երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Արսեն Սողոմոնյանը եւ նոր բարձունքներ նվաճող երիտասարդ տենոր Տիգրան Հակոբյանը:

Հնչեցին հայտնի եւ սիրված օպերային արիաներ, երգեր եւ օպերային նախերգանքներ։

Համերգն անցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ եւ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Երաժիշտները նշում են, որ թանկ են գնահատում հայրենիքում, իրենց հարազատ հանդիսատես առջեւ ելույթ ունենալու ցանկացած հնարավորություն եւ ուրախ են, որ այս համերգով կարողացան ոգեւորել, համախմբել եւ փոքր-ինչ ամոքել իրենց հարենակիցներին, թե հոգեպես, թե զգացապես: Նրանք վստահ են, որ բարձրակարգ արվեստը իր մեջ հզոր ուժ ունի: 

Լիպարիտ Ավետիսյանն ու Արսեն Սողոմոնյանը օպերային արվեստի միջազգային ասպարեզում իրենց սերնդի ամենապահանջված եւ առաջատար արտիստներից են: Նրանք հանդես են գալիս այնպիսի հեղինակավոր բեմահարթակներում, ինչպիսիք են Քովենթ Գարդենի թագավորական օպերային թատրոնը, Վիեննայի, Մյունխենի Բավարական, Բեռլինի, Ցյուրիխի պետական օպերային թատրոններն ու Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Նմանատիպ նյութեր