45466 դիտում
23:34 25-12-2021
Կոտայքի մարզում բացվեց ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան Հերոսների վերականգնողական քաղաքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում բացված Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնը այսօրվանից արդեն ընդունում է շահառումներին։
Տեսակով եզակի այս կենտրոնի նպատակը բուժման հիմնական մեթոդներին զուգահեռ՝ վիրավոր զինվորների հոգեբանական վերականգնումն է։
«Հերոսների վերականգնողական քաղաք»–ի շահառուները ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինվորն ու նրա ընտանիքի անդամներն են։ Արմինե Գևորգյանին լսենք։
«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի նախնական ներդրումային գումարը եղել է ընդամնեը 250 հազար դրամ։
Նախաձեռնության հեղինակ Սուրեն Արեենցը խոստովանում է՝ անվստահություն կար, չէին հավատում անգամ ընտանիքի անդամները, բայց ժամանակ չկար։
Պետք էր գտնել ուղիներ՝ պատերազմի հետևանքով հոգեբանական խնդիրներ ունեցող զինծառայողներին օգնելու համար։ 7 ամիս անց կենտրոնը դարձավ իրականություն, ու այսօր արդեն ավելի քան 230 հազար դոլարի ներդրում է կատարվել։
Սուրեն Արեենց․ «Մարկետինգի ընթացքում զինվորը բացարձակ չի երևացել։
Մենք մեր առաջ խնդիր էինք դրել տղաների համար կենտրոն կառուցելու ու տղաներին չվնասելու»։
«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնը կրում է Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը։
«Վահագնը զինվորների թև ու թիկունքն էր, այս մեկ տարվա մեջ ամեն քայլափոխի ես լսում եմ որդուս անունը, պատմում են նրա սխրագործությունների, նվիրվածության մասին։
Որդիս բոլոր հարցերում օգնում էր զինվորին»,– ասում է Վահագնի մայրը՝ տիկին Սիման։
Հետո հավելում՝ հիմա էլ զինվորներին կօգնեն իր անունը կրող վերականգնողական կենտրոնում․ «Զինվորը նրա համար իր կյանքն էր։
Առաջինը զինվորի մասին էր մտածում, հետո՝ իր։ Ես մեծ հպարտություն եմ ապրում, որ իր անունով այսպիսի քաղաք է հիմնվում, որտեղ պետք է բուժվեն զինվորները, սպաները, որոնք հոգեբանական փորձությունների են ենթարկվել»։
Այս կենտրոնում առաջին անգամ կիրականացվի հոգեբանական բուժում՝ թվային տեխնոլոգիաների շնորհիվ։
Նորից լսենք Սուրեն Արենցին․
«Կենտրոնը խնդիր ունի զբաղվելու հատկապես հոգեբական վերականգման խնդիրներով, քանի որ թվերը շատ վատն են։
Մենք խոսում ենք հոգեբանական խնդիրներ ունեցող ավելի քան 12 հազար զինվորականի մասին, զոհվածների ընտանիքների անդամների թիվը դեռ չեմ ասում։
Այստեղ բացի հոգեբանական զրույցներից, բուժելու ենք նաև տեխնիկայի միջոցով»։
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի մասին դեռ երկար կհիշեն․ պատահական չէ ,որ կենտորոնում գործող Վախի սենյակը անվանվել է հենց Քլոյանի անունով։
Նա, մարտի դաշտում վախն արհամարհած, կռվեց մինչև վերջին փափուշտն ու մենակ չթողեց հրամանատարին։
Այս սենյակում, պատերազմի թոհ ու բովով անցած մասնագետները զինվորներին կօգնեն հաղթահարել պատերազմից վախերը։
Սուրեն Արենց․ «Սենյակը տարածաշրջանում առանձնահատուկ է հենց թվայանացված տեխնոլոգիաներով, բուժման ընթացքում օգտագործվելու են հատուկ ակնոցներ։
Այսինքն, հոգեբանը զրուցում է տղայի հետ, իսկ տեխնիկան օգնում է հասկանալ, թե զրույցի ընթացքում ինչ իմպուլսներ է նա տալիս, ինչից է վախենում և այլն։
Այդ պատկերները թվայնացվելու են, պացիենտն անընդհատ հայտնվելու են այն միջավայրում, որտեղ վախեր է ունեցել՝ բայրքաթար, բազմաթիվ ընկերների կորուստ, ինքանթիռի պայթուն։
Իմպուլսների միջոցով փորձ է արվելու կառավարել նրանց վախերը»։
Կենտրոնում բուժվելու համար արդեն 300 դիմում կա։
Ծրագրերը շատ են, առաջիկայում նախատեսում են ընդլայնել տարածքը, բացել նաեւ մանկական հոգեբանական սենյակ, որտեղ անվճար բուժում կստանան զոհված զինծառայողների՝ հոգեբանական խնդիրեր ունեցող երեխաները։
«Հերոսների վերականգնողական քաղաք»–ն ունի նաև պուրակ՝ անվանակոչված 44– օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անունով։
Քաղաքում բացվեց նաև առաջին հացատունը, որտեղ աշխատելու են զինծառայողների ծնողները։
Հացատանը թխված առաջին հացը ներկաներին հյուրասիրեց Վահագն Ասատրյանի կինը՝ Հասմիկը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 483+
483+