211652_close_icon
views-count27753 դիտում article-date 11:06 26-12-2021

Աբովյան քաղաքում ճանապարհի մերկասառույցը դարձել է ավտովթարի պատճառ. բախվել են Nissan-ն ու 07-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  3-րդ վաշտի  ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 21-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով:  

Այդ օրը՝ ժամը  19:00-ի սահմաններում, Աբովյան  քաղաքի սկզբնամասում՝ Բարեղամի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 28-ամյա Արթուր Գ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և 39-ամյա Գևորգ Ն.-ի վարած  Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  07- վարորդ Արթուր Գ.-ն, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչեր, 24-ամյա Նարեկ Վ.-ն, 20-ամյա Տաթևիկ Գ.-ն և 19-ամյա Գոհար Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը  աղ ու ավազով մշակելու և  մերկասառույցը վերացնելու   ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր