26816 դիտում
22:38 26-12-2021
Ավտովթար Տավուշի մարզում. Nissan Tiida-ն հայտնվել է Աղստև գետում. կան վիրավորներ. պատճառներից մեկը պաշտպանիչ բետոնե արգելապատնեշների բացակայությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 21:15-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվ են գործել նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգննությունն են ցուցաբերել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հրշեջ-փրկարարաները մտել են գետը և հոսաքանզրկել ավտոմեքենան, սակայն այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սարգսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի այդ հատվածում բացակայում են պաշտպանիչ բենտոնե արգելապատնեշները և եթե դրանք լինեին, ապա հնարավոր է, որ մեքենան բախվեր դրանց ու չհայտնվեին գետում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+