211652_close_icon
views-count14649 դիտում article-date 21:37 27-12-2021

Ելակ ցանեք, ելակ. 4rd.am

«Այդ ելակը դա մի հատ ոչ մեծ գումար է, ուղղակի ելակն այն է, որ տղեն բանակ գնալուց ուղղակի չմոռանա ելակի համը, չմոռանա մրգի համը: Ի՞նչ վատ է, որ էդ տղեն ելակ է ուտում: Ասենք՝ ելակի գինն էլ թող մի 50 դրամ իր օրապահիկի վրա ավելանա, էս երկիրը չքանդվավ այդ ելակով: Ելակի հետ զուգահեռ նաև մնացած ամեն ինչը պիտի արվի: Ասում են՝ սա չի արվել, այ էն ելակն էին ուտում, դրա համար չի արվել, ելակով էին բանակ պահում: Բա ելակ է, մեր երեխեքն են, էդ ինչի՞ գերիների համար բան եք տալիս, էդ գերիներն են, չէ՞, կերել ելակը: Մինչև գերեվարվելը կերել են, չէ՞: Ի՞նչ վատ է, որ մեր զինվորի սնունդը արդեն միջազգային բոլոր պետությունները, որ կան, համարյա մոտեցել է դրանց սննդակարգին, վա՞տ է: Շատ լավ է: Այդ 50 դրամանոց ելակը ի՞նչ պիտի ավելացներ, մենք մի հատ «Բայրաքթա՞ր» էինք առնում այդ ելակով: Բայց էդ էլ է պետք, չէ՞, մեզ: Զինվորը պիտի լավ ուտի, լավ հագնվի ու լավ էլ կռվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Գագիկ Մելքոնյանը:

Ամեն ինչ տեսել էինք, բայց Գիքորի հոգեբանությամբ զինվորական՝ դեռ ոչ։ Ու Գիքորի տրամաբանությամբ էլ մարդը բացատրում է, թե ինչու է կարևոր զինվորին ելակով կերակրելը։ Որովհետև, եթե հանկարծ զինվորը բանակում մոռանա ելակի կամ մրգի համը, ապա դրանից, հնարավոր է, դեպրեսիայի մեջ ընկնի, ինչն էլ կազդի բանակի ընդհանուր մարտունակության վրա։ Եթե մարտունակությունը ընկնի, կբարձրանա զինվորի գերեվարվելու հավանականությունը։ Հենա թող գերի ընկնելուց առաջ գոնե ելակ ուտի։ Ելակ կերած գերի կունենանք ու ազգովի կմխիթարվենք, որ տղերքին ելակով ենք պահել։ Բայց որ զենք չեք տվել, խրամատներ չեք կառուցել, թողել եք «Բայրաքթարների» տակ, դա ոչինչ։ Իհարկե վատ չէ նաև, որ մեր զինվորի սննդակարգը մոտեցել է միջազգային ստանդարտներին։ Ափսոս, որ մենք ոչ մի կերպ չենք «ձգում» նորմալին մոտ պետության կարգավիճակին։ Գագիկ Մելքոնյաններով որտեղի՞ց «ձգենք»։ Ավելի լավ է՝ ելակ ցանենք։

Գոհար Վեզիրյան
Աղբյուրը՝ 4rd.am

Նմանատիպ նյութեր