211652_close_icon
views-count5239 դիտում article-date 20:35 28-12-2021

Փաշինյանն ուղերձ է հղում ժողովրդին, որ այլեւս անիմաստ է պայքարել՝ հակադրելով «լավ ապրելու» կեղծ հեռանկարը․ «5165»

Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերին արված հայտարարությունները վկայում են որդեգրված այնպիսի քաղաքական գծի մասին, որն իմաստազրկում է Արցախյան շարժումը, կասկածի տակ առնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դնում հայկական այդ երկրամասի հայաթափման հիմքերը: Այս մասին ասված է «5165 շարժում» կուսակցության տարածած հայտարարությունում։

«Նրա ձևակերպումները նսեմացնում են արցախյան գոյապայքարում հազարավոր հայորդիների նահատակության գնով ձեռք բերված ռազմական հաղթանակները, փոշիացնում բանակցային գործընթացում արձանագրված դիվանագիտական հիմնարար ու անշրջելի ամրագրումները՝ հայ ժողովրդին նախապատրաստելով Արցախի կորստին: Նա ըստ էության ուղերձ է հղում հայ ժողովրդին, որ այլևս անիմաստ է պայքարել հայրենիքի, հայ ժողովրդի արդար ու պատմական իրավունքների համար՝ հակադրելով «լավ ապրելու» կեղծ ու անիրական հեռանկարը:

Այս ամենը հիմք է տալիս հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ մի կերպ չեն ներկայացնում հայ ժողովրդի ազգային ու պետական շահերը, նրանց կառավարումը կործանման է տանում մեր պետականությունը: «5165 շարժման» գործունեությունը հստակորեն ուղղված է ազգակործան այս քաղաքական տրամաբանության դեմ և այս հիմքով ենք մենք ձգտում Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: 

Կոչ ենք անում այս հրամայականի ներքո ստորադասել կուսակցական ու ներքաղաքական բոլոր օրակարգերը: Հայտնում ենք մեր զորակցությունը Արցախի Ազգային Ժողովին՝ Փաշինյանի հակազգային ու հակապետական վարքագիծը դատապարտող հայտարարության առնչությամբ»,- նշված է հայտարարությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր