211652_close_icon
views-count2500 դիտում article-date 17:06 31-12-2021

«Իշխանության մասին ով ինչ գրում է՝ իր համար սուտ մատնություն է, իրենք լուսապսակը գլխներին մարդիկ են». Էդիկ Բաղդասարյան. aravot.am

aravot.am-ը գրում է. Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դիմեց իրավապահներին. «Շատ հետեւողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող այս փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների, նրանց ընտանիքների հետ…

Ես ուզում եմ դիմել մեր իրավապահ մարմիններին, արդեն հակակոռուպցիոն կոմիտե ունենք, գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության ծառայությանը, չնայած աշխատանքային կարգով էլ եմ դա հանձնարարել ԱԱԾ-ին… Խնդրում եմ մամուլի այդպիսի ոչ մի հրապարակում անպատասխան չթողնել…

Շատ ուշադիր պետք է լինել սուտ մատնության սահմանագծերը հատելու պարագային… Սա մեզ համար սկզբունքային հարց է՝ փորձել տպավորություն ստեղծել, թե մենք հավաքվել ու ասֆալտի «ատկատի» գործ ենք անում… Սա չի հաջողվի իրենց մոտ»:

Քանի որ իշխանության հետ առնչություն ունեցող մարդկանց՝ ասֆալտի գործով տենդերները շահելու, ճամապարհաշինության մասին հրապարակումներ շատ են եղել «Հետքում», մենք «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանին հարցրեցինք՝ Փաշինյանի՝ սուտ մատնության համար այս սպառնալիքը ինչքանո՞վ է իրենց անհանգստացնում ու իրենց գլխին այսպես ասած կախված: Նա պատասխանեց. «Մենք սուտ մատնությամբ չենք զբաղվում, ինչո՞ւ պիտի այդ սպառնալիքը մեր գլխին կախված լինի: Վարչապետն ինչ ուզում է՝ թող ասի, մենք սուտ մատնությամբ չենք զբաղվում: Ում ուզում է դիմի: Իրականում չեմ իմանում ինքը ինչ նկատի ունի, որովհետեւ իր համար ամեն ինչ սուտ մատնություն է: Իշխանության մասին ով ինչ գրում է՝ իր համար սուտ մատնություն է, իրենք լուսապսակը գլուխներին մարդիկ են: Իրենք չեն հասկանում, որ իշխանություն են ու մամուլը իրենց թիրախում է միշտ:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր