211652_close_icon
views-count68231 դիտում article-date 19:42 31-12-2021

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. քաղաքացին հայտնել է, որ իր կողմից տված գումարները դատախազին դատավորին և քննչականին չեն հասել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վայոց  Ձորի մարզի տարածքային բաժիններից մեկում օպերատիվ տվյալներն իրացնելիս, տարածքային ոստիկանության բաժին են հրավիրել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 49-ամյա Ա. Հ.-ին, ով հայտնել է, որ նույն մարզի բնակիչ, 45-ամյա Ն. Վ.-ն տեղեկանալով, որ իր վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց  Ձորի մարզային քննչական վսարչությունում քրեական գործ է քննվում, իր համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, հետագայում դատաքննության ընթացքում իր պատիժը պայմանականորեն չկիրառելու համար իրենից պահանջել է 6 հազար ԱՄՆ դոլար, որից 2 հազար դոլարը՝ դատախազին, 2 հազար դոլարը՝ դատավորին, 2 հազար դոլարը՝ քննչականին տալու համար է:

Ա. Հ.-ն հայտնել է, որ այս տարվա ապրիլին՝ 2 հազար  դոլար, մայիսին՝ 1000 դոլար, իսկ օգոստոսին՝ 500 դոլար փոխանցել է  Ն. Վ.-ին:

Այնուհետև Ա. Հ.-ն հայտնել է, որ  ինքը տեղեկացել է, որ իր նկատմամբ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է փոխվել և ավելացվել է հոդված:

Դրանից հետո համոզվել է, որ Ն. Վ.-ն իր կողմից տրված  3500 ԱՄՆ դոլարը ոչ դատախազին, ոչ դատավորին, ոչ էլ քննչականին է  հասել, այլ խարդախությամբ հափշտակել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային բաժնում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր