211652_close_icon
views-count99151 դիտում article-date 21:23 02-01-2022

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի և հուղարկավորության վայրը հայտնի է.

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառյության պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը տեղի է ունենալու հունվարի 4-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-ից։

Հուղարկավորությունը տեղի է ունենալու հունվարի 5-ին, ժամը 12։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, աճյունը ամփոփվելու է Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  հունվարի 1-ին Երևանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մահացել էր «Երազ» թաղամասի իր բնակարանում։

Գրիգորի Հայրապետովի կենսագրությունը

Ծնվել է 1967 թ. մարտի 18-ին։ Գեներալ-մայոր, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության նախկին պետ։

1991-2018 թվականներին եղել է պետության ղեկավարի անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ։

Պարգևներ և կոչումներ
2006 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալից ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2019 թվականի հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Գրիգորի Հայրապետովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

Նմանատիպ նյութեր