211652_close_icon
views-count1948 դիտում article-date 20:33 03-01-2022

Ֆրանսիան կշարունակի գործել հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան.

Ֆրանսիան, որը վերջերս ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, և Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման, ասվում է Հայաստանում այդ երկրի դեսպանության հայտարարության մեջ։

«Անն Լյույոն և դեսպանության ողջ անձնակազմը գալիք 2022 թվականի համար խաղաղության, երջանկության և բարգավաճման իրենց մաղթանքներն են ուղարկում Հայաստանի ժողովրդին»,- ասվում է Twitter-ում դեսպանության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր