211652_close_icon
views-count4057 դիտում article-date 15:26 05-01-2022

Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան. շենքում հրդեհ է բռնկվել. Նուր Սուլթան քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք։ Հավաքվածները զինված են փայտերով ու վահաններով։

Ականատեսները TACC-ին հաստատել են, որ այսօր ցուցարարները փորձել են գրոհել Ալմաթիի քաղաքապետարանի շենքը։

Հաղորդվում է նաև, որ հրդեհ է սկսվել  Ալմաթիի քաղաքային վարչակազմի շենքում, որտեղ ներխուժել են ցուցարարները։

Ալմաթիի բուժհիմնարկներ է դիմել 190 մարդ՝ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով:

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ալմաթիից հետո արտակարգ դրություն է մտցրել Նուր Սուլթանում: Բացի այդ, Նուր Սուլթան քաղաքում արտակարգ դրության ընթացքում կգործի պարետային ժամ՝ 23:00-ից մինչև 7:00-ն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր