211652_close_icon
views-count30421 դիտում article-date 21:46 06-01-2022

Ավտովթար Երևանում. 27-ամյա վարորդը Daewoo-ով բախվել է երկաթե արգելապատնեշին, կոտրել այն ու գլխիվայր հայտնվել ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 04:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հայրապետյանը՝ իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոցի շրջանաձև երթևեկության խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, և գլխիվայր հայտնվել ձորակում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 40-ամյա Սայադ Գալստյանը, 29-ամյա Արտաշես Կարապետյանն ու 58-ամյա Նիկոլայ Յանդիյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի  2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
 
Պարեկներ Ալբերտ Ալեքսանյանն ու Աբիկ Խալաթյանը տեղում ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրրքասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
 
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորութմամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր