211652_close_icon
views-count3815 դիտում article-date 20:26 07-01-2022

Պետք չէ փնտրել որևէ տրամաբանություն Փաշինյանի գործողությունների մեջ․ Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Yerkir.am

նական է, որ պետք է շարժում սկսվեր Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու դեմ, և բնական է, որ ազնիվ մարդիկ շատ են մեր երկրում, իրատես մարդիկ, որոնք կարող են իրատեսորեն գնահատել իրավիճակը և հասկանալ, թե ինչ «հեռանկարներ» են բացվում մեր հայրենիքի համար այս որոշման պատճառով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին, որը ևս դեմ է արտահայտվել ՀԱՊԿ  զորամիավորման կազմում հայ զինվորին Ղազախստանի ներքին քաղաքական ընթացքներին մասնակից դարձնելուն։

«Ես ֆեյսբուքյան ստատուսով եմ անդրադարձել այս իրավիճակին՝ որևէ մեկի հետ կապի մեջ չմտնելով և չխորհրդակցելով, դա իմ քաղաքացիական դրսևորումն էր, որն արտահայտում էր իմ տեսակետը»,-ասաց Վահան Արծրունին։

Զավեշտն այն է, որ ժողովրդավարության լոզունգով իշխանության եկած Փաշինյանն ինքն է ստորագրել Ղազախստանի ներքին ժողովրդավարական գործընթացներին միջամտելու համար զորախումբ ուղարկելու որոշման տակ․ կա կարծիք, որ այլ գործոնների հետ միասին՝ սրա հեռահար նպատակը նաև այն է, որ երբ ժողովուրդը դուրս գա Փաշինյանի իշխանության դեմ, նա ևս օգնության կանչի արտաքին ուժերին։

Նա նշեց, որ այն ճանապարհը, որով այս կամ այն քաղաքական ուժը գալիս է իշխանության, չի երաշխավորում, որ այդ իշխանությանը պետք է մինչև վերջ մնա։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր