38025 դիտում
17:00 08-01-2022
Սամվել Ալեքսանյանի հետ կապված նույն ընկերությունը առաջ «Կամազ» էր նվիրել քաղաքապետարանին, հիմա՝ փող. Մարությանի ստորագրությամբ նվերները՝ խոշորացույցի տակ. aravot.am
aravot.am-ը գրում է. Երեւանի քաղաքապետարանին 37 մլն դրամի նվիրատվություններն ընդունած նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վարքագծում փորձագետները կոռուպցիոն ռիսկեր են տեսնում: Նվիրատվությունները տարեվերջյան նիստում ընդունել էր ավագանին:
«Հետքը» հրապարակել էր, որ Երեւանին գույք նվիրած 4 ընկերություններից մեկը՝ «Ռենշինը» քաղաքի կենտրոնում բարձրահարկ շինություն կառուցելու միանգամից 4 շինթույլտվություն է ստացել, որոնք վերաբերում են Տերյան 107 հասցեի բազմաֆունկցիոնալ համալիրին: Դա, ըստ փորձագետների, դասական կոռուպցիայի օրինակ է:
Հիշեցնենք, որ «Նոյ ինվեստ գրուպ», «Բրենդ Քոմփյութրս» , «Ռենշին» եւ «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունները նստարաններ, փողոցային մոխրամաններ, համակարգիչներ են նվիրել Երեւանին, նորոգել համայնքի ճանապարհներից մեկը: Ուշագրավ է, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը կապվում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ, ու սա այն նույն ընկերությունն է, որը հեղափոխությունից հետո «Կամազ» մակնիշի բեռնատարներ էր նվիրել քաղաքապետարանին, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել:
Նվիրատուների ցանկի հրապարակումից պարզ դարձավ, որ 20 «Կամազներից» 3-ը հենց այս ընկերության նվերն էին: 2020-ի հունվարին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնեց քննիչ հանձնաժողով ստեղծել, այնուհետեւ նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարել՝ համայնքային նվիրատվությունների գործընթացը թափանցիկ ու հրապարակային դարձնելու համար:
Սակայն իշխող ուժը հազար ու մի պատճառ բերեց, թե խորհրդարանը քիթը չպետք է խոթի տեղական ինքնակառավարման մարմնի գործերի մեջ, թե Հայկ Մարությանը «Կամազը» իր տուն չի տանելու՝ քաղաքինն է, թե նոր Հայաստանում կոռուպցիա չի կարող լինել եւ այլն ու տապալեց բոլոր նախաձեռնությունները:
Մանրամասներն՝ այստեղ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր
7158 դիտում
09:25 28-11-2019
Քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» նվիրած անձը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է. «Ժամանակ»
Այս բաժնից
691 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»