211652_close_icon
views-count2219 դիտում article-date 21:59 11-01-2022

Նախագահը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անահիտ Անտոնյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի ԲԴԽ-2-Ո-3 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Անահիտ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր