2850 դիտում
14:26 12-01-2022
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել համայնքներով, հանդիպել համայնքապետարանի ներկայացուցիչների և մանկավարժների հետ
Տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում համագործակցությունն ակտիվացնելու նպատակով մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Ալագյազի, Ծաղկահովիտի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ, քննարկել է առկա խնդիրներն ու դրանց լուծումները։ Համայնքապետարաններում հանդիպումներից հետո Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովի և Ծաղկահովիտի համայնքապետ Նորաին Հակոբյանի հետ մարզպետն այցելել է համայնքի դպրոցներ, հանդիպել մանկավարժների հետ։
Ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում Ռազմիկ Պետրոսյանն ու կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը խոսել են հանրակրթական դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերի, մարտահրավերների ու խնդիրների մասին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ ստանձնած ազգանվեր առաքելությունն անտրտունջ ու նվիրումով իրականացնելու համար։
Համայնքներ այցն ամփոփվել է Բերքառատի միջնակարգ դպրոցում ազատամարտիկ, 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկած Գևորգ Ասատրյանի անվան դասասենյակի բացման միջոցառմամբ։
Շրջայցի ավարտին մարզպետն այցելել է Ապարանի փառքի պանթեոն ու գլուխ խոնարհել Արցախյան պատերազմում զոհված հերոսների շիրիմների առջև։

Նմանատիպ նյութեր
17065 դիտում
20:41 13-01-2022
Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին
3138 դիտում
13:27 28-10-2021
«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ
Այս բաժնից
871 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ
931 դիտում
22:24 18-10-2024
Շարմազանովը հիշեցնում է 2016թ. իր ելույթը՝ Մոսկվայում. «No pasaran»