1757 դիտում
19:01 12-01-2022
Արմինե Ադիբեկյանն այսուհետ կասկածյալ է՝ ծանր վիրավորանքի հոդվածով․ կիրառվեց խափանման միջոց՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին․ Ռուբեն Մելիքյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն այսուհետ կասկածյալ է՝ ծանր վիրավորանքի հոդվածով։ Կիրառվեց խափանման միջոց՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Ոստիկանությունից դուրս գալուց հետո։
Հիշեցնենք՝ Արմինե Ադիբեկյանին Ոստիկանություն էին հրավիրել ֆեյսբուքյան գրառման համար։
Ռուբեն Մելիքյանը նշեց նաև, թե Արմինե Ադիբեկյանն այս հոդվածով իր հոբելյանական 10-րդ վստահորդն է։
Իրավապաշտպանը հայտնեց, որ իրենց առաջարկվել է ցուցմունք տալ, բայց ոչինչ չեն ասել։ «Մեր ցուցմունք չտալը չի նշանակում, որ Ադիբեկյանն ընդունում է մեղքը, ընդհակառակը։ Ունենք կասկածներ, որ նա շուտով այս գործով մեղադրյալի կարգավիճակ ձեռք կբերի»,-ասաց Մելիքյանը։
Արմինե Ադիբեկյանն էլ ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի որոշ դիպուկ դիտարկումները շարունակելու է կիրառել նրա թիմակիցների նկատմամբ։ «Եթե նրանք ինչ-որ բան ունեն ասելու, թող առաջինը պատասխանատվության հրավիրեն Նիկոլ Փաշինյանին, և մենք բոլորս պատրաստ ենք նրա հետ կիսել այդ մեղավորության բեռը»,-ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
16:34 24-01-2024
«Գեբելսի գործով» Արմինե Ադիբեկյանն արդարացվեց. Ռուբեն Մելիքյան
1754 դիտում
17:01 07-05-2015
Դատախազի որոշմամբ Գոհար Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան