Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք. Չավի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի խաղի արդյունքը (2:3):
«Ես տխուր եմ: Առաջին 20 րոպեներին մեր խաղում բարդույթներ կային։ Մտածում էինք վերջին հանդիպումների, վերջին արդյունքների մասին։ Բայց երբ ազատվեցինք այդ բարդույթներից, սկսեցինք ավելի լավ խաղալ, իսկ վերջում լիովին վերահսկեցինք խաղը։
Եթե մետաղադրամ գցեինք ու «ղուշ» ընկներ, արդյունքը «Բարսայի» օգտին կլիներ, և ոչ ոք ոչ մի բառ չէր ասի, բայց ընկավ «գիր»։
Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այսօր շարք էին վերադարձել մի շարք կարևոր խաղացողներ։
Մենք հրաժեշտ տվեցինք մրցաշարին, բայց ազատվեցինք կոմպլեքսներից»,- կատալոնացի ասնագետի խոսքերն է փոխանցում Armsport.am-ը: