53796 դիտում
21:59 16-01-2022
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel-ը Եղեգնավան գյուղում հայտնվել է «Կախանովի» ջրանցքում. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Կախանովի» ջրանցքը ավտոմեքենա է ընկել և կան կասկածներ, որ տուժածներ կան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը:
Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի թիվ 1 տան մոտ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, 68-ամյա Գարուշ Ս.-ն, Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում:
Վթարի հետևանքով ուղևորներ, 66-ամյա Սամվել Ս.-ն, 68-ամյա Ռազմիկ Մ.-ն, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել և օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների կողմից նա տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները՝ ճանապարհային ոստիկանների և Արարատի ոստիկանության բաժնի ծառայողների հետ ջրանցքից դուրս են բերել ավտոմեքենան և վարորդ Գարուշ Ս.-ին: Բժիշկները արձանագրել են վերջինիս մահը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքասանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, Վեդու քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և Վեդու քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Անտանոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վեդու քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+