211652_close_icon
views-count38162 դիտում article-date 22:29 16-01-2022

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը արձագանքել է Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ Առաքելական  Եկեղեցու  Շիրակի  թեմի առաջնորդ  Միքայել  եպիսկոպոս Աջապահյանն,  արձագանքելով օրերս Հայաստանում Հիսուս  Քրիստոսի արձանը  կանգնեցնելու համար՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից մրցույթ անցկացնելու նախաձեռնությանը, կարծիք էր հայտնել, որ  ավելորդ է համարում նման  նախաձեռնությունը, քանի որ այն բնորոշ  է կաթոլիկներին:
 
Թեմի առաջնորդի խոսքով, այն ոչ  սխալ է, ոչ էլ ճիշտ, ուղղակի արձան դնելը մեր ավանդությանը հարիր չի և պետք չի շեղվել հայ եկեղեցու ավանդույթից. ամեն ինչ պետք  է լինի մեր ավանդության և հավատքի նկարագրի մեջ: Քրիստոսը պետք է լինի  յուրաքանչյուրիս մեջ և արձանով չի որոշվում ոչինչ:
 
Թեմի առաջնորդի խոսքով, այս պատմական պահին արձանի տեղադրմամբ՝ ոչ պետությունն է հզորանում, ոչ՝ եկեղեցին և ոչ էլ՝ բանակը:
 
«Ֆիդայիններ» կառույցի նախագահ Սեյրան Չիլինգարյանը՝ կարդալով   առաջնորդի հարցազրույցը և ունենալով բացառիկ հարգանք նրա նկատմամբ, անձամբ էր եկել Գյումրի՝ պատարագին մասնակցելու և  թեմի առաջնորդի հետ հանդիպելու համար: 
 
Պարոն Չիլինգարյանը՝ հանդես գալով   իրենց կազմակերպության անունից, Շիրակի թեմի առաջնորդին պարգևատրեց  «Սուրբ Վարդան» (Վարդան Մամիկոնյան) շքանշանով՝ նշելով, որ իրենք ևս  կիսում են թեմի առաջնորդի մտահոգությունն արձանի տեղադրման վերաբերյալ՝ կարևորելով հայրենիքի պաշտպանության համար հրատապ հարցերի լուծման առաջնահերթությունը,  բոլոր հնարավոր ֆինանասական միջոցները  ուղղելու բանակաշինությանը,  մեզ ժառանգված  եկեղեցիների պահպանությանն ու  երկրի շենացմանը:
 
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր