68496 դիտում
17:28 23-01-2022
Խոշոր հրդեհ Երևանում հայտնի կահույքի սրահներից մեկում. ծուխն ու կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից. ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ. օպերատիվ են գործել նաև բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30–ի սահմաններոմ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կահույքի խանութ-սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք:
Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հատուկ փրկարարական աշխատանքներ կատարող օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երանի գնդի 2 –րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի համանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները՝ 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Տանիքում առաջացած կրակի դեմ պայքարում են նաև խանութի աշխատակիցները:
Տեղում Երևանի փրկարարական վարչության պետ Զավեն Մելքոնյանը հրշեջ-փրկարարների կատարած աշխատանքի մասին տեղեկությունները փոխանցում է փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեն տուժածներին:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 333+
333+