211652_close_icon
views-count1680 դիտում article-date 23:55 25-01-2022

Անսու Ֆատին ընտրել է կոնսերվատիվ բուժման տարբերակը և բաց կթողնի մոտ 2 ամիս

«Բարսելոնան» հաստատել է,  որ կիսապաշտպան Անսու Ֆատին չի վիրահատվի:

«Անսու Ֆատին կոնսերվատիվ բուժում կանցնի, որպեսզի վերականգնվի ձախ ազդրի երկգլխանի մկանի վնասվածքից»,- ասվում է կատալոնական ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» բժիշկները ֆուտբոլիստին խորհուրդ են տվել վիրահատվել, բայց նա հրաժարվել է:

Եթե ​​Ֆատին համաձայնվեր վիրահատության, ապա 4-ից 6 ամիս բաց կթողներ։ Կոնսերվատիվ բուժման դեպքում վերականգնման ժամկետը շատ ավելի կարճ է՝ 6-ից 8 շաբաթ:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ֆատին 5 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր